2018թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Արան ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդման պայմանագիր:
Արան ընկերությունը հիմնադրվել է 2016թ-ին և հանդիսանում է որպես ներկայացուցչական ընկերություն, որը զբաղվում է ներմուծմամբ, արտահանմամբ, ինչպես նաև` տարբեր կազմակերպությունների մարքեթինգային խորհրդատվությամբ, վաճառքի կազմակերպմամբ և մատակարարմամբ: Ընկերությունը հանդիսանում է Քրաուն Քեմիքալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Վաճառքների Կառավարում համակարգը Արան ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով