2018թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Վեբբ Ֆոնտեն հոլդինգ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Վեբբ Ֆոնտեն ընկերության առաքելությունն է պարզեցնել կառավարությունների, ձեռնարկությունների եւ քաղաքացիների աշխատանքը ամբողջ աշխարհում` տրամադրելով տեխնոլոգիա եւ նոու-հաու: Ընկերությունը մասնագիտանում է էլեկտրոնային կառավարման համակարգերի, բիզնես գործընթացների վերազինման եւ առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով պետական ծառայությունների կատարելագործման գործում: Ընկերությունը ապահովում է էլեկտրոնային կառավարման ծրագրային ապահովման արտադրատեսակների, էլեկտրոնային մեկ պատուհանների պորտալների, մաքսային ավտոմատացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ ենթակառուցվածքային ծառայությունների ամբողջական փաթեթ:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Վեբբ Ֆոնտեն հոլդինգ ընկերությանը թույլ կտան իրականացնել.