2018թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Աշոտ Օհանյան ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդման պայմանագիր:
Աշոտ Օհանյան ընկերությունը հիմնադրվել է 2015թ.-ին: Ընկերությունը զբաղվում է շրջիկ առևտրով և հանդիսանում է Արմենիա Վայն ընկերության ներկայացուցիչը Արցախի հանրապետությունում: Ընկերությունը շուկային ներկայանում է գինիների, տեղական և ներմուծված օղիների, շամպայնի տեսականիներով:
Վաճառքների Կառավարում համակարգը Աշոտ Օհանյան ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով