2019թ. հունվարին Հայկական Ծրագրեր և Գավա ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդման պայմանագիր:
Գավա ընկերությունը հիմնադրվել է 2012 թ․-ին։ Ընկերությունը զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրածախ ու մեծածախ վաճառքով։
Վաճառքների Կառավարում համակարգը Գավա ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով