2019թ. հունվարին Հայկական Ծրագրեր և Գինու-կոնյակի տուն Շահնազարյան ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
Գինու-կոնյակի տուն Շահնազարյան ընկերությունը ստեղծվել է Հայաստանում 2005թ․-ին որպես ընտանեկան ձեռնարկության։
Ընկերությունը ներկայումս Հայաստանի կոնյակ արտադրողների միության անդամ է և հին կոնյակի սպիրտի մեծ պաշարներ ունեցողների առաջատար հնգյակի մեջ է։
Ընկերության արտադրանքը հաջողությամբ վաճառվում է Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 մարզերում, ինչպես նաև ԱՊՀ երկրներում, Եվրամիությունում և Ասիայում:
Հայկական կոնյակի շուկայում իր առաջատար դիրքերն ամրապնդելու նպատակով Շահնազարյանների ընտանիքը 2017թ․-ին բացեց իր առևտրի տունը Չեխիայում:
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Գինու-կոնյակի տուն Շահնազարյան ընկերությանը թույլ կտա իրականացնել.