2019թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Նոյան տապան ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Նոյան տապան ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Այդ տարիներին ընկերությունը էական հաջողությունների է հասել՝ դառնալով գրենական պիտույքների շուկայի խոշոր մասնակիցներից մեկը, ձեռք է բերել գրապիտույքի, թղթի, գրքի եւ այլ տպագրական արտադրանքի մշտապես զարգացող, վստահելի մատակարարի համբավ: Այսօր վաճառքում կա մոտ 9000 անուն գրենական պիտույք եւ գրասենյակային պարագա, ինչպես նաև ավելի քան 30000 գիրք եւ այլ տպագրական արտադրանք:
Վաճառքների Կառավարում համակարգը Նոյան տապան ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով