2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Արաբկիր բժշկական համալիր ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
Արաբկիր բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և շարունակական հսկողություն:
Համալիրը մի շարք վերականգնողական ծառայություններ է տրամադրում նաև Հայաստանի մի շարք մարզերում` բժշկական օգնությունը, խնամքն ու ընկերության մասնագետների փորձառությունը հասանելի դարձնելով մարզերում բնակվող երեխաներին: Արաբկիր բժշկական համալիրի Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնները գործում են Արմավիր, Գավառ, Իջևան, Արտաշատ քաղաքներում:
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Արաբկիր բժշկական համալիրին թույլ կտա իրականացնել.