2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Վեդի-Ալկո ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է հանդիսանում Վեդի-Ալկո ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանը: Այսօր ընկերությունը արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: Ընկերությունը ուշի ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման նորարարություններին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը: Վեդի-Ալկո ապրանքանիշն այսօր ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, եվրոպական և մերձբալթյան առաջատար երկրներ, այժմ նաև Մոնղոլիա, Ղազախստան և այլուր:
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Վեդի-Ալկո ընկերությանը թույլ կտա իրականացնել.