2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Հին Արենի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Հին Արենի ընկերությունը հիմնադրվել է 2013թ․-ին, զբաղվում է գինու արտադրությամբ և վաճառքով։ Գործարանում գինեգործական ավանդույթները համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնգետ Մարիո Խապասի կողմից: Գործարանի բոլոր սարքավորումները ժամանակակից են և ներկրվել են Իտալիայից և Ֆրանսիայից: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
Վաճառքների Կառավարում համակարգը Հին Արենի ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով