2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Բանդիվան կաթ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Բանդիվան կաթ ընկերությունը հիմնադրվել է 2007թ․-ին, զբաղվում է օրգանական կաթնամթերքի արտադրությամբ և վաճառքով։ Կլիմայական պայմանների, եվրոպական չափանիշներին բավարարող ժամանակակից սարքավորումների, տեխնոլոգիական և սանիտարական միջոցառումների ամբողջության շնորիվ շուկային է ներկայացնում համեղ կաթնամթերք Հայաստանից, որը նվաճել է փորձագետների ամենաբարձր կարծիքը։
Վաճառքների Կառավարում համակարգը Բանդիվան կաթ ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով