Այս տարի, ապրիլի 29-ից մայիսի 1-ը Հայաստանում առաջին անգամ կայացավ ծրագրային համակարգերի տեստավորմանը նվիրված Yerevan Testing Days (https://evntestingdays.com) կոնֆերանսը։ Կոնֆերանսի հիմնական նպատակներից էր ամբողջ աշխարհից ոլորտի լավագույն մասնագետներին միավորելը: Միջոցառմանը մասնակցեցին 33 խոսնակ և մոտ 500 մասնակից տարբեր երկրներից: Կոնֆերանսում ելույթ ունեցան նաև Հայկական Ծրագրեր ընկերության Որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Արշակ Բալյանը և Լուսինե Կարապետյանը:
Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ մրցույթ, որին մասնակցում էին Հայաստանի 14 ՏՏ ընկերությունների թիմեր: Ընկերությունները ներկայացնող թիմերի առաջադրանքն էր տեստավորել «Ucraft» համակարգը, որը հանդիսանում է կայքեր ստեղծելու կոնստրուկտոր: Թիմերի աշխատանքը գնահատվելու էր ըստ հայտնաբերված սխալների և կազմած ամփոփիչ հաշվետվության: Հայկական Ծրագրեր ընկերության թիմը հաղթող ճանաչվեց մրցույթի «Լավագույն ամփոփիչ հաշվետվություն» անվանակարգում: