«Որակի ապահովման հիմունքներ» դասընթաց

Հայկական Ծրագրեր ընկերությունը կազմակերպում է «Որակի ապահովման հիմունքներ» (QA Fundamentals) թեմայով դասընթաց: Դասընթացի նյութը «ISTQB Certified Tester Foundation Level» միջազգային որակավորման նախապատրաստական ծրագիրն է, որը տրամադրվում է ArmSTQB-ի կողմից: Դասընթացն անվճար է և իրականացվելու է ընկերության առաջատար մասնագետների կողմից:

Դասընթացի ծրագրի նկարագիր

  • Տեստավորման հիմունքներ
  • Տեստավորման պրոցեսի նկարագրությունը և համադրումը ծրագրավորման պրոցեսի հետ
  • Տեստավորման ստատիկ և դինամիկ եղանակներ 
  • Տեստավորման պրոցեսի կառավարում
  • Տեստավորման գործիքներ
  • Տեստավորման ավտոմատացում

Մասնակցությունը
Դիմել կարող են ՏՏ և տեխնիկական ուղղվածությամբ (ֆիզիկա, մաթեմատիկա և այլն) բակալավրիատի 3-րդ և ավելի բարձր կուրսի ուսանողները: Դասընթացի ընդունելությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: Կկատարվի նախնական ընտրություն՝ ըստ գրանցման տվյալների։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերը տրամաբանությունից և ծրագրավորման հիմունքներից են։

Նպատակը
Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն կստանան աշխատել Հայկական Ծրագրեր ընկերությունում, որպես որակի ապահովման մասնագետ (QA Engineer):

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 26.05.2019
Դասընթացի սկիզբ` 03.06.2019
Դասընթացի ընդհանուր տևողություն` 28 ժամ

Դասաժամերը՝  Երկուշաբթի 16:00 – 18:00

                           Չորեքշաբթի 17:00 – 19:00

                           Ուրբաթ 17:00 -19:00

 

Դիմելու համար սեղմեք այստեղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 (94) 31 00 33 հեռախոսահամարին, կամ գրել arshak@armsoft.am հասցեին:

Patver software_of_the_year Support center phone number