2019թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
AMX ֆոնդային բորսան Հայաստանի միակ ֆոնդային բորսան է, որը նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է։ Ընկերությունը արդեն ավելի քան 20 տարի աջակցում է ներդրողներին ներգրավելու կապիտալ և պաշտպանելու իրենց բաժնետիրական իրավունքները՝ տրամադրելով լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ և ծառայություններ՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա։ Ներկայում ֆոնդային բորսան իրականացնում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում: Իր հիմնադրման պահից` 1996 թ.-ից, Դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություններին տրամադրում է ռեեստրի վարման, իսկ իրավաբանական այլ անձանց և անհատներին` արժեթղթերով հաշիվների բացման և վարման ծառայություններ: Ներկայումս Դեպոզիտարիան հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառու ու մասնակիցների ռեեստրավար։
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ընկերությանը թույլ կտա իրականացնել.