2019թ. հուլիսին Հայկական Ծրագրեր և Կռուտոյ Օկեռ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Կռուտոյ Օկեռ ընկերությունը հիմնադրվել է 2007 թ-ին: Արտադրության եզակի տեխնոլոգիաները, բովման տեխնոլոգիաների և պահպանման պայմանների կատարելագործմանն ուղղված տարիների աշխատանքը և մասնագետների բարձր որակավորումը ընկերության հաջողված աշխատանքի բաղկացուցիչներն են: Սարքավորումները մշտապես կատարելագործվում և թարմացվում են, ինչը թույլ է տալիս նորարարական լուծումներ ներկայացնել սերմերի արտադրության գործում և մատուցել հրաշալի համ և որակ:
Կռուտոյ Օկեռ ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում որակի վերահսկմանը արտադրության բոլոր փուլերում՝ սերմերի ցանում, հումքի ստացում, ապրանքի ստուգում, մաքրում 4 քայլով, ճիշտ պահպանում, բովում, փաթեթավորում և առաքում խանութին։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։