2019թ. հուլիսին Հայկական Ծրագրեր ընկերության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 8000 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։
Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։
Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին թույլ կտա իրականացնել.