Համաձայնագիր Երևանի Պետական Համալսարանի և Հայկական Ծրագրեր ընկերության միջև

2015թ. սեպտեմբերի 9-ին Երևանի Պետական Համալսարանի և Հայկական Ծրագրեր ընկերության միջև կնքվեց կարևորագույն համաձայնագիր:
 

Ըստ համաձայնագրի, կողմերը որոշում են համագործակցել` միավորելով ԵՊՀ Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետի և ՀԾ փորձառությունները ՏՏ ոլորտի կրթական գործընթացների արդիականացման  և զարգացման նպատակով:

 

Համաձայնագիրը, մասնավորապես, պարունակում է հետևյալ կետերը`

  • կողմերը համատեղ մշակում/զարգացնում են ԻԿՄ ֆակուլտետի կրթական ծրագրերը
  • կրթական ծրագրերը պայմանականորեն բաժանվում են «տեսական» եւ «կիրառական» մասերի, որոնց համակարգողներն են համապատասխանաբար՝ ԻԿՄ-ն եւ ՀԾ-ն
  • հատուկ ուշադրություն է հատկացվում առարկաների գործնական պարապմունքների անցկացման արդիական մեթոդների ներդրմանը
  • վերը նշված խնդիրներին համապատասխան, կողմերը վերանայում եւ վերամշակում են ԻԿՄ «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության կրթական ծրագիրը
  • կողմերը վերանայում են ԻԿՄ ֆակուլտետի մագիստրոսական մասնագիտությունների ցանկը եւ վերամշակում են դրանց կրթական ծրագրերը
  • ՀԾ փորձառու մասնագետները ներգրավվում են դասավանդման գործընթացներում
  • որոշ դասընթացների դասավանդման համար կողմերի համաձայնությամբ և որոշմամբ  կարող են հրավիրվել մասնագետներ այլ կազմակերպություններից
  • գործնական պարապմունքների համար ՀԾ-ն կտրամադրի ժամանակակից տեխնիկայով հագեցված լաբորատոր դասասենյակներ
  • սույն համագործակցությանը կարող են միանալ ՏՏ ոլորտի այլ շահագրգիռ ընկերությունները եւ դրանք հնարավորություն կունենան ներկայացնել իրենց տեսակետները ուսումնական գործընթացի վերաբերյալ, շրջանավարտներին ներկայացնել իրենց ընկերությունը և աշխատատեղերը, որևէ կերպ օժանդակել կրթական գործընթացներին, օրինակ` դասախոսություններով, տեխնիկական, լաբորատոր, ֆինանսական և այլ միջոցներով
  • . . .

 

Սա Հայաստանում ԲՈՒՀ-ի և մասնավոր ընկերության լիարժեք համագործակցության առաջին օրինակն է:

Հույս ունենք, որ բոլոր շահագրգիռ ՏՏ ընկերությունները կմիանան այս նախաձեռնությանը:

Patver software_of_the_year Support center phone number