2019թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Սարտեքս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
Սարտեքս ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2019թ․ հունիսին։ Երևանում նորաբաց կարի ֆաբրիկան հանդիսանում է իտալական Սարտիս ընկերության գործընկերը Հայաստանում։ Ընկերության հիմնական գործընկերներ և պատվիրատուներն են իտալական հանրաճանաչ MaxMara, Moncler, Peuterey, Dainese բրենդերը։ Ընկերության առաքելությունն է կիրառել ամենաարդիական արտադրական տեխնոլոգիաներն և անվտանգության ապահովման ամենահաջողված պրակտիկ մեթոդները, աշխատել միջազգային չափանիշներով, զգալի ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման ոլորտում, կատարել արմատական փոփոխություններ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ընկերությունը նպատակ է հետապնդում Հայաստանում զարգացնել տեքստիլ ոլորտը և ստեղծել նոր աշխատատեղեր։
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Սարտեքս ընկերությանը թույլ կտա իրականացնել.