2019թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Ավտոտնտեսություն
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
- Կազմակերպության ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում,
- Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերի գրանցմամբ
- Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև վառելիքի գերածախսի կամ խնայման տվյալների ստացում
- Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը