2019թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և ԱյԹիԷֆ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
ԱյԹիԷֆ ընկերությունը դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություն է։ Կազմակերպության առաքելությունն է հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի, հարմարավետ և ժամանակակից վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպության վարկանիշ ձեռք բերել, լինել վստահելի գործընկեր և մատուցել համալիր վճարահաշվարկային ծառայություններ հաճախորդներին: Կազմակերպությունը հաճախորդներին վճարահաշվարկային ծառայություններ է մատուցում հավատարիմ մնալով հետևյալ սկզբունքներին` ձևավորել վստահելի մթնոլորտ, առաջարկել կազմակերպության վճարահաշվարկային ծառայություններից օգտվելու թափանցիկ հնարավորություններ, սպասարկման լավագույն պայմաններ ստեղծել կազմակերպությանը դիմող հաճախորդների համար:
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ԱյԹիԷֆ ընկերությանը թույլ կտա իրականացնել.