2019թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և Փեյփր Հաուս ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Փեյփր Հաուս ընկերությունը 2019 թ-ից ծավալում է թղթե արտադրանքների ներմուծման և վաճառքի գործունեություն՝ ներկայացնելով սպառողներին միջազգային չափանիշներին համապատասխանող, որակյալ և շուկայականից մատչելի ապրանքների լայն տեսականի։ Ընկերությունն առաջարկում է գրասենյակային թղթեր (A4, A5, A3), ջերմային կպչուն պիտակներ, ջերմային թղթեր՝ նախատեսված տարատեսակ տպիչ սարքերի համար՝ ՀԴՄ, POS տերմինալներ, բանկոմատներ, էլեկտրոնային կշեռքներ և այլն։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։