2019թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Առողջ Սունկ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Առողջ Սունկ ընկերությունը, որը հիմնադրվել է 2004թ-ին, դինամիկ կերպով զարգացող ընկերություն է: Զբաղվում է սնկի աճեցմամբ և պահածոյացմամբ: Ընկերությունն արտադրում է 3 տեսակի սունկ՝ շամպինյոն, թագավորական շամպինյոն կամ պորտաբելլա և կախասունկ:
Առողջ Սունկ ընկերությունն արտադրամասեր ունի հանրապետության տարբեր մարզերում` Աբովյան և Հրազդան քաղաքներում, Արմավիրի Մայիսյան գյուղում, ինչպես նաև Տաշիրում: Սնկի աճեցման հումքը նույնպես արտադրվում է ընկերության կողմից. հումքի բաղադրիչները գրեթե ամբողջ ծավալով ձեռք են բերվում հայաստանյան շուկայից: Առողջ Սունկ ընկերությունը ստեղծման օրվանից սերտ համագործակցում է սնկի արտադրությամբ զբաղվող առաջատար երկրների՝ Հոլանդիայի, Ուկրաինայի և Լեհաստանի մասնագետների հետ՝ խորհրդատվական ու փորձի փոխանակման ձևաչափով:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։