Հայկական Ծրագրեր ընկերությունը այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, կազմակերպություններ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում: Այդ տվյալները կմուտքագրվեն ՀԾ-Պատվերների Հարթակ և հասանելի կլինեն համակարգում գրանցված մատակարար կազմակերպությունների համար: Արդեն հավաքագրվել են 4310 պատվիրողների տվյալներ:
Մինչև տարվա վերջ նախատեսվում է ավարտել Երևան քաղաքի պատվիրողների տվյալների ամբողջական քարտեզագրումը:
Նկարում պատկերված է պատվիրողների դիրքը քարտեզի վրա:
Ծանոթացեք ՀԾ-Պատվերների Հարթակ համակարգի մանրամասն նկարագրությանը: