2019թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Միստր Ա. Լ. ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Միստր Ա. Լ. ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին։ Ընկերությունն իրականացնում է ներմուծում բացառապես ԵԱՏՄ անդամ երկրներից։ Ներմուծում է Мистраль Трейдинг ընկերության ապրանքատեսականին՝ ձավարեղեն, կրուպեղեն և այլն, 5 Морей ընկերության արտադրած ձկան պահածոները, արդեն իսկ մեծ պահանջարկ ունեցող Ясно солнышко և Крупно վարսակի փաթիլների տեսականին, Ազովի կոմբինատի հալվաների, կոզինախների և լոխումների տեսականիները, ինչպես նաև Лавка ընկերության համեմունքները և այլ մթերային ապրանքներ։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։