Փետրվարի 4-ին թողարկվել է ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի նոր` 4.44.0 տարբերակը: Ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Աշխատակիցների անձնական տվյալները և հաշվարկային թերթիկը դիտելու հնարավորություն մոբայլ հավելվածի միջոցով
- Աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման նոր հնարավորություն, որը հեշտացնում է յուրաքանչյուր աշխատակցի անհատական գրաֆիկի նկարագրման գործընթացը:
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: