2020թ. մարտին Հայկական Ծրագրեր և Իզի Փեյ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Իզի Փեյ ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին: Ընկերությունն ունի նաև էլեկտրոնային վճարային համակարգ՝ իր «Իզի Ոալլեթ» էլեկտրոնային դրամապանակով: Իզի Փեյ ընկերության առաքելությունն է`
- շուկայում մատուցել մասնագիտացված վճարահաշվարկային ծառայություններ, որոնք ուղղված են շահառուների վճարումների կատարման գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնելուն,
- թողարկել ժամանակակից և տեխնոլոգիապես արդիական վճարային գործիքներ,
- իրականացնել շուկայում արդեն իսկ գործող վճարային գործիքների սպասարկումն՝ միաժամանակ միջազգային փորձի հիման վրա ընդլայնելով առկա ծառայությունների տեսականին:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Իզի Փեյ ընկերությանը թույլ կտան իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում