2020թ. մարտին Հայկական Ծրագրեր և Արեգակ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն ենթահամակարգը:
Արեգակ ՈՒՎԿ-ն 2007թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության տրանսպորտային միջոցների հետ կապված ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն ենթահամակարգը Արեգակ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Գրանցել կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունները,
- Հետևել վառելիքի քանակային հաշվառմանը` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
- Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա կատարել նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
- Վարել ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- Մուտքագրել ավտոմեքենաների վազքաչափերը և վերջնական ցուցիչները ըստ ուղեգրերի և նորոգումների
- Կատարել նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը