2020թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և Դիալաբ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Ընկերությունը ստեղծվել է 1997թ-ին` որպես Առողջապահության Ազգային Ինստիտուտին կից ախտորոշման լաբորատորիա, իսկ 2009թ ստացել է Դիալաբ անվանումը և լիցենզավորվել որպես բժշկական և լաբորատոր հետազոտություններ իրականացնող կենտրոն: 2014թ Դիալաբն ընդլայնել է իր գործունեության ծավալները՝ ստեղծելով բժշկական կենտրոն և ներգրավելով բարձր որակավորում ունեցող մասնագետների: Ընկերությունն առաջարկում է ավելի քան 500 տեսակի կարևորագույն լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։