2020թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի ընկերությունը հանդիսանում է hայ-լիբանանյան համատեղ ձեռնարկություն, որը սկսել է իր գործունեությունը 1998 թ-ին: Ընկերությունը զբաղվում է Ռիո Գրանդե բարձրորակ սուրճի արտադրությամբ և վաճառքով, որը հայ սպառողին է ներկայացվել 2002 թ-ից սկսած: Ռիո Գրանդե սուրճը մշակվում է խիստ հիգիենիկ պայմաններում, չի պարունակում ավելորդ բաղադրանյութեր: Տեսականին ներառում է 7 տեսակի սուրճ` բազմազան, յուրահատուկ և հարմարավետ փաթեթավորմամբ:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։