Օգոստոսի 3-ին թողարկվել է ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի նոր` 4.46.0 տարբերակը: Ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Համակարգը համապատասխանեցվել է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի փոփոխությունների պահանջներին
- Աշխատավարձի հաշվառում-> Հաշվետվություններ հարկերի գծով թղթապանակում ավելացել է Հաշվեգրված և դրամարկղային եղանակով հարկվող եկամուտների մասին հաշվետվությունը: Հաշվետվությունը նախատեսված է հիպոթեքային վարկ ունեցող աշխատակիցներին տրված ժամանակահատվածում հաշվարկված եկամտային հարկի տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելու համար
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: