2020թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Յութու գրուպ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Աշխատավարձ
- Կադրեր
Yooto Group հունգարական ընկերությունը ներկայացնում է Yooto.online կայքը, որտեղ ներկայացված են ավելի քան 20 աշխարհահռչակ լյուքս ապրանքանիշեր: Կայքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և սիրում են հետևել նորաձևության թրենդերին:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Յութու գրուպ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ