2020թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և Սիմոնյան կրթական հիմնադրամի (Թումո) միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`
Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոն է, որտեղ կարող են սովորել 12-18 տարեկան բոլոր պատանիները, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և արվեստով: Կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` 14 հիմնական ոլորտներում: Պատանիները այս ամենը համակցում են` շարժվելով անձնական Թումո շավիղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման:
Թումոն Երևանում բացվել է 2011 թվականին, որից ընդամենը մի քանի տարի հետո իրենց դռները բացեցին Գյումրիի, Դիլիջանի և Ստեփանակերտի կենտրոնները, իսկ լավագույն կրթությունը Հայաստանի ամեն անկյունում ապրող պատանու հասանելի դարձնելու նպատակով շուտով գործարկվելու են Թումո տուփերը Բերդում և Գավառում։ Իսկ Հայաստանից դուրս արդեն գործում է 4 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Բեռլինում և Տիրանայում:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Սիմոնյան կրթական հիմնադրամին թույլ կտա իրականացնել.