2020թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`
ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Այժմ ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամը գործունեություն է իրականացնում ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), Մոր և Մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան հիմնադրամին թույլ կտա իրականացնել.