Հայկական Ծրագրեր ընկերությունը այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, կազմակերպություններ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում: Այդ տվյալները մուտքագրվել են ՀԾ-Պատվերների Հարթակ և հասանելի են համակարգում գրանցված մատակարար կազմակերպությունների համար: Արդեն հավաքագրվել են 9000 պատվիրողների տվյալներ:
Մինչև տարվա վերջ նախատեսվում է ավարտել Հայաստանի պատվիրողների տվյալների ամբողջական քարտեզագրումը:
Պատվիրող կազմակերպություններին և նրանց տվյալները կարող եք տեսնել անմիջապես քարտեզի վրա: Նաև կարող եք ավելացնել կամ ճշգրտել պատվիրողների տվյալները: