2015թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Մաքուր երկաթի գործարան ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգի ներդրման պայմանագիր:
Կադրեր ենթահամակարգը ապահովելու է`
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում