Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
2015թ. դեկտեմբերին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ