2015թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Էրեբունի բժշկական կենտրոն ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգի ներդրման պայմանագիր:
Ենթահամակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության աշխատավարձի հաշվարկը, կադրերի ներքին գործընթացները, հաշվետվությունների ստացումը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում