2015 թ. դեկտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ-ում վարկային պորտֆելի առաջին արժեթղթավորման գործարքը: ՀՀ տնտեսության համար գործարքի կարևորության վերաբերյալ արդեն տրվել են որոշ փորձագիտական գնահատականներ:
Գործարքին մասնակցում էին ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող 5 ունիվերսալ վարկային կազմակերպություններ(ՈւՎԿ)` «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ,«Գառնի Ինվեստ», «Նոր Հորիզոն», «Կամուրջ», «Գլոբալ Կրեդիտ»:
Այս գործընթացի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ փորձագիտական որոշակի գնահատմամբ ընտրված արժեթղթավորման ենթակա վարկային պայմանագրերը տեղափոխվելու էին նորաստեղծ արժեթղթավորման հիմնադրամ, սակայն դրանց սպասարկումը շարունակելու էին իրականացնել նշված ՈւՎԿ-ները:
Խնդրի լուծման համար , որպես արդյունավետ տարբերակ, ընտրվեց հետևյալ մոդելը
Հարկ է նշել նաև, որ նկատի ունենալով գործարքի կարևորությունը և սովորականից մի քանի անգամ ավելի կարճ ժամկետում ներդնելու պահանջը` Հայկական Ծրագրեր ընկերությունը ջանք չխնայեց ներդրման ամբողջ աշխատանքները ժամանակին ավարտելու համար: