Փետրվարի 1-ին թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.13.0 տարբերակը: Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Ավելացել է Հարթակի պատվիրող կազմակերպություններ թղթապանակը, որտեղից հնարավոր է իրականացնել Գնորդների և ՀԾ-Պատվերների Հարթակում գրանցված պատվիրող կազմակերպությունների տվյալների համեմատում և խմբագրում
- Ավելացել է Վաճառքի պատվերը eInvoicing և այլ ծրագրեր` որպես վաճառք արտահանելու հնարավորություն
- Ավելացել է ապրանքների առկայությունը ՀԾ-Ձեռնարկություն համակարգից ներմուծելու հնարավորություն
- Շարժական մասում փաստաթղթերի ապրանքների ընտրման ցուցակում ապրանքները կարող են տարանջատվել գունավորմամբ
- Պատվեր փաստաթղթի ապրանքների ընտրման ցուցակում երևում է նաև ապրանքի զեղչված գինը
- և այլն
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: