Ավարտվեց Կադրեր ենթահամակարգի ներդրումը Արմենիա Վայն ընկերությունում
2015թ. ապրիլին Արմենիա Վայն ընկերությունում ներդրվել է Կադրեր ենթահամակարգը:
Արմենիա Վայն ընկերությունը հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգերի օգտագործող:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության կադրերի ներքին գործընթացները:
Կադրեր ենթահամակարգը ապահովելու է`
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում