ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ՄոբայլԲանկ համակարգերում VASCO ընկերության կողմից առաջարկվող նույնականացման նորագույն տեխնոլոգիաների ցուցադրում

2015 թվականի Ապրիլի 21-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղի ունեցավ հանդիպում Vasco Data Security International GmbH-ի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայկակած Ծրագրեր ընկերության պատվիրատու բանկերի ներկայացուցիչներ (Ամերիա Բանկ, Առեքսիմբանկ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, Զարգացման Հայկական Բանկ, ԿոնվերսԲանկ, ՊրոմեթեյԲանկ):


Հանդիպումը վարում էր VASCO ընկերության Կենտրոնական Եվրոպայի (այդ թվում Հայաստանի) տարածաշրջանում վաճառքների ղեկավար Ջիովանի Կարնովալեն, ով մանրամասն ներկայացրեց VASCO ընկերության կողմից առաջարկվող նույնականացման նորագույն տեխնոլոգիաները:


Մասնավորապես.
  • Ներկայացվեց Vasco Data Security International ընկերությունը,
  • Ցուցադրվեցին նույնականացման նորագույն լուծումները` Cronto տեխնոլոգիան և Bluetooth սարքերը,
  • Խոսվեց մոբայլ սարքերի միջոցով նույնականացման հնարավորությունների և ապագայի մասին,
  • Ցուցադրվեց մոբայլ սարքերի միջոցով նույնականացումը VASCO կայքի օրինակով,
  • Ներկայացվեցին գնահատականի և ռիսկերի վրա հիմնված նույնականացման ասպարեզում առաջարկվող լուծումները:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում բանկերին հուզող մի շարք այլ հարցերի շուրջ:


Հայկական Ծրագրերը և Vasco Data Security International GmbH ընկերությունը համագործակցում են 2009 թվականից: VASCO ընկերության լուծումները լայնորեն օգտագործվում են ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ՄոբայլԲանկ համակարգերում` որպես նույնականացման մեխանիզմ:

Patver software_of_the_year Support center phone number