Պայմանագիր ԼՂՀ քաղաքաշինության նախարարության հետ

2015թ. հունիսին Հայկական Ծրագրեր ընկերության և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը:


Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:


ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգն ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number