Պայմանագիր Սամվել Բաբայան ԱՁ-ի հետ
2015թ. ապրիլին Հայկական Ծրագրեր ընկերության և Սամվել Բաբայան ԱՁ-ի միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի համառոտ տարբերակի ներդրման պայմանագիր:
Վաճառքների կառավարում համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:
Համակարգի համառոտ տարբերակը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների