2013թ. ապրիլից սկսվել է ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի տեստավորումը մեր գործընկերների մոտ: Հայկական Ծրագրերը համագործակցում է 60-ից ավելի աուդիտորական և հաշվապահական հաշվառում վարող կազմակերպությունների հետ, որոնք ունեն ՀԾ-Հաշվապահ համակարգին խորությամբ տիրապետող բազմաթիվ մասնագետներ: Նրանց կողմից համակարգի նոր տարբերակների տեստավորումը թույլ է տալիս հայտնաբերել ու ուղղել ծրագրային սխալները` մինչև համակարգը պատվիրատուներին տրամադրելը: Լինելով ՀԾ համակարգերի փորձառու և ակտիվ օգտագործողներ, մեր գործընկերներն անում են արժեքավոր դիտողություններ ու առաջարկներ, որոնք օգնում են մեզ անընդհատ հղկել ու զարգացնել մեր համակարգերը:
ՀԾ-Հաշվապահ 6-ը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են ծրագրավորման .Net Framework 4.0, Windows Presentation Foundation ժամանակակից տեխնոլոգիաներ: ՀԾ-Հաշվապահ-ի հարուստ ֆունկցիոնալությանն ավելացել են ժամանակակից, հարմար ու գեղեցիկ աշխատանքային միջավայր, ավելի հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ, աշխատանքը հեշտացնող բազմաթիվ գործիքներ:
ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը օգտագործողներին կտրամադրվի 2013թ. մայիսից: