Ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգի ներդրումը Ադամիում ընկերությունում
2013թ. մարտին Հայկական Ծրագրեր ընկերության կողմից ավարտվեցին Ադամիում ընկերությունում ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգի ներդրման աշխատանքները:
ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգի համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ կազմակերպության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:
ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգի համակարգի հիմնական առավելություններն են`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ առևտրի կետերի
- Պատվերների հավաքագրում առևտրի կետերից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, վաճառքի կետերի և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով