Պայմանագիր Անի Պլազա Հոթել ընկերության հետ
2014թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Անի Պլազա Հոթել ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի Անի Պլազա Հոթել ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգը հետևյալ ենթահամակարգերով.
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ