Արդեն սկսվել է վրացական շուկայի համար ամբողջովին տեղայնացված ՀԾ-Հաշվետար 6 համակարգի տարածումը: Ընկերության գրասենյակում կազմակերպվում են ՀԾ-Հաշվետար 6-ի ցուցադրումներ, խորհրդատվական սեմինարներ: Ընթանում են ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի տեղայնացման, տեղական համակարգերի հետ ինտեգրման աշխատանքները: Սկսվել է նաև աուդիտորական կազմակերպություններին համակարգի ներկայացումը: Վրաստանում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի վաճառքները կսկսվեն հունիսի վերջին: