2013 թ. հունվար-փետրվար ամիսներին Արմենիան Քարդ Պրոցեսինգային կենտրոնը անցում է կատարում նոր ծրագրային ապահովման:
Այս փոփոխությունը մեծ փոփոխություններ էր պահանջում նաև ՀԾ-Բանկ համակարգում: Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետները ամիսներ շարունակ մասնակցում էին Արմենիան Քարդ-ի, Բանկերի, ՀՀ Կենտրոնական Բանկի մասնագետների հետ քննարկումների, կատարում էին հետազոտական աշխատանքներ:
ՀԾ-Բանկ համակարգում կատարվեցին ծրագրի փոփոխման և տեստավորման մեծածավալ աշխատանքներ, փոխվեցին ԱրՔա-ի հետ փոխանակվող քարտերի բացման, խմբագրման, քարտային հաշիվներով իրականացվող գործարքների ֆայլերը:
Արդյունքում ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող բանկերը (Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից 13-ը) Արմենիան Քարդ-ի նոր ծրագրային ապահովման անցում կատարելիս լիովին պատրաստված են այդ փոփոխությանը և կարող են շարունակել լիարժեք սպասարկել իրենց հաճախորդներին: