2013թ. մարտին Հայկական Ծրագրեր և Արմենիա Վայն ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Մատակարարում (ՀԾ–Շարժական Առևտուր) ենթահամակարգը:
Համակարգը հնարավորություն է տալիս հաշվառել գնորդների պատվերները: Գրանցված պատվերների վերլուծության արդյունքներով հնարավորություն է ստեղծվում պլանավորել սեփական արտադրության և ապրանքների մատակարարումների ժամկետները և ծավալները, կրճատել մեծաքանակ պաշարների պահպանման ծախսերը` միաժամանակ ապահովելով իրացման շղթայի անընդհատությունը:
Շարժական սարքերի (պլանշետ, հեռախոս) օգտագործումը կապահովի մենեջերների և առաքիչների աշխատանքի լիովին ավտոմատացում և կապահովի սերտ կապ գրասենյակային մասի հետ:
Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների գրանցումը հնարավորություն է տալու տեսնել խանութները Google-ի քարտեզների վրա, գրանցել գործակալների փաստացի և պլանավորված այցերը: Այդ տվյալները հնարավորություն են տալիս կազմել օպտիմալ երթուղիներ, վերահսկել պատվերների հավաքագրման և առաքման գործընթացը: