Աշխատակիցներ
Հզոր կազմակերպություն ունենալու համար պետք է նախևառաջ ունենալ հզոր աշխատակազմ: Սա վերաբերվում է ոչ միայն աշխատակիցների պրոֆեսիոնալիզմին, այլև վերաբերմունքին իրենց աշխատանքին, կազմակերպությանը և միմյանց:
Հայկական Ծրագրերում աշխատակիցների ընտրությունը կատարվում է հիմնականում ԲՈՒՀ-երի բարձր կուրսերի լավագույն ուսանողներից: ԲՈՒՀ-երում նրանք ստանում են տեսական գիտելիքներ, իսկ մեզ մոտ պրակտիկ գիտելիքներ եւ փորձ:
Աշխատանքի ընդունման հարցազրույցների ժամանակ ուշադրություն է դարձվում թեկնածուի ինչպես պրոֆեսիոնալ գիտելիքներին, այնպես էլ ընդհանուր զարգացվածությանը, պահվածքին, խոսելաոճին:
Մենք սեփական փորձով համոզվել ենք, որ ամենալավ ներդրումը մարդկանց որակավորման բարձրացման համար կատարվածն է: Մենք միջոցներ չենք խնայում այս հարցում:
Աշխատանքի ընդունվելուց հետո, Հայկական Ծրագրերում աշխատելու ամբողջ ընթացքում, ընդհուպ մինչև թոշակի անցնելը բոլորը մասնակցում են վերապատրաստումների միջոցառումներին:
Ընկերության ծրագրավորողներն ունեն 297-ից ավելի Microsoft-ի, իսկ հաճախորդների սպասարկող անձնակազմը ավելի քան 272 սերտիֆիկատ: Վերջիններս անցնում են ACCA, ՀՀ ֆինանսների նախարարության, Հաշվապահների ասոցիացիայի, ՀՀ ԿԲ բանկի գլխավոր հաշվապահի և աուդիտորի, նաև որոշ համակարգչային համակարգերի` MS SQL, MS Excel, MS CRM եւ այլն, որակավորման դասընթացներ և քննություններ են տալիս:
Հայկական Ծրագրերում ոչ պակաս ակտիվությամբ կազմակերպվում են ոչ-մասնագիտական միջոցառումներ: Մեր մշակութային խմբակի անդամները կազմակերպում են այցելություններ թանգարաններ, ցուցահանդեսներ, համերգներ, թատրոն, ազգագրական պարերի և այլն: Արշավասեր ՀԾ-ականները միասին շրջել են գրեթե ողջ Հայաստանը: Հանգստյան օրերին ձեռք-ձեռքի սարեր մագլցելուց հետո մենք վերադառնում ենք աշխատանքի նույն ջերմ մթնոլորտում, ուր միասնական թիմի յուրաքանչյուր մասնակից անում է ամեն ինչ` հասնելու մեր ընդհանուր նպատակին` մեր պատվիրատուներին տրամադրել լավագույն համակարգերը ու լավագույն ծառայությունները: