Ավարտվեց ՀԾ-Բանկ համակարգի ներդրումը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում

2014թ Հոկտեմբերի 29-ին ավարտվեց ՀԾ-Բանկ համակարգի ներդրումը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում: Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`


  • Հաճախորդների հաշվառում
  • Տեղաբաշխված վարկեր
  • Տեղաբաշխված ավանդներ
  • Ներգրաված ավանդներ և վարկեր
  • Գրավներ, երաշխավորություններ (ստացված և տրամադրված)
  • Դեբիտորական պարտքեր
  • OLAP և հաշվետվություններ

Ներդրման աշխատանքները տևեցին մոտ քսան ամիս: Հայաստանում սա աննախադեպ պրոյեկտ է, որի շրջանակներում իրականացվում է երկու մեծ բանկային ավտոմատացման համակարգերի միակցում: Բանկի բիզնես գործընթացների մի մասը կատարվում է բանկի սեփական համակարգով, իսկ մի ուրիշ մասը` ՀԾ-Բանկ համակարգով: Որոշ, ավելի բարդ գործընթացների դեպքերում օգտագործվում են երկու համակարգերն էլ` գործընթացը սկսվում է մի համակարգում և շարունակվում մյուսում: Արդյունքում բանկը հնարավորություն ունի ստանալու ՀՀ օրենսդրության պահանջներին և իր` միջազգային խումբ հանդիսացող վերադասին բավարարող ամբողջական հաշվառում:

Patver software_of_the_year Support center phone number